Մուտք գործել աճուրդի կայք

Ինչ են իրենցից ներկայացնում Ճապոնիայի ավտոմոբիլային աուկցիոնները.

Ինչպես հայտի է աուկցիոնը մի վայր է, որտեղ տեղի է ունենում առևտուր ոչ ֆիքսված գներով: Գները կախված են պահանջարկի յուրաքանչյուր կոնկրետ առաջարկից: Ճապոնական ավտոմոբիլային աուկցիոններում յուրաքանչյուր շաբաթ վաճառվում են հազարավոր մեքենաներ (հիմնականում օգտագործված, բայց կան նաև նորերը): Աճուրդը տեղի է ունենում մեծ սրահներում: Սրահներում սեղանները (100 և ավելի) դասավորված են շարքերով, յուրաքանչյուր սեղան հագեցած է էլեկտրոնային մեխանիզմով, որը հնարավորություն է տալիս սեղմելով կոճակը բարձրացնել գինը: Պատերից մեկի վրա տեղադրված են մեծ էկրաններ, որոնց վրա ցուցադրվում են ավտոմեքենաները: Նրանց բնութագրերը, գնահատականները և աճուրդի համար պահանջվող այլ ինֆորմացիան ցուցադրվում է աճուրդի յուրաքանչյուր մասնակցի առջև տեղադրված համակարգչային էկրաններին: Ավտոմեքենաների տերերը, որոնք աճուրդի են հանել մեքենան, նախապես սահմանում են այն գինը, որով ցանկանում են վաճառել: Երբեմն, հատկապես այն դեպքում, երբ սեփականատերը ներկա չէ աճուրդին, վերջնական գինը մուտք է արվում համակարգիչ, և աճուրդը ավտոմատ կերպով ավարտվում է, երբ առաջարկվող գինը համընկնում է համակարգիչ մուտք արված վերջնական գնի հետ: Աճուրդին ներկա գտնվող սեփականատերը ինքն է որոշում, երբ է առաջարկվող գինը հասնում ցանկալի մակարդակին և տեղեկացնում է աճուրդին մասնակցող գործակալին, որ մեքենան կարող է վաճառել: Աճուրդները համակարգչայնացված են և անցնում են շատ հանգիստ միջավայրում: Մուրճով հարվածող աճուրդավարին և իրենց գները բարձրաձայն գոռացող մասնակիցներին փոխարինում են կոճակները և համակարգիչների էկրանին հայտնվող իրար հաջորդող տարբեր գույների գրառումները:Նախքան աճուրդը, մեքենաները, որոնք գտնվում են աճուրդին պատկանող ավտոկայանատեղիում, կարող են դիտվել և ըստ այդմ, սակարկել արդեն կոնկրետ հայտնի մեքենայի համար:

Ինչպե՞ս գնել ավտոմեքենա ճապոնական աճուրդից:

Գործարքի սխեման համառոտ.

  1. Վճարում եք կանխավճար 500$-1000$
  2. Ընտրում եք մեքենան առաջարկվող տարբերակներից, որոշում եք առավելագույն գնման գինը և տալիս եք ձեռք բերելու հրամանԸնտրում եք մեքենան առաջարկվող տարբերակներից, որոշում եք առավելագույն գնման գինը և տալիս եք ձեռք բերելու հրաման
  3. եթե աճուրդում հաղթել եք և գնել մեքենան, դուք վճարում եք մեքենայի արժեքը և ծախսերը Ճապոնիայումեթե աճուրդում հաղթել եք և գնել մեքենան, դուք վճարում եք մեքենայի արժեքը և ծախսերը Ճապոնիայում
  4. Ճապոնիայի ծախսերի արժեքը 650$-850$ են ներառյալ FOB 300$, իսկ փոխադրումը մինչև նավահանգիստ (Վրաստան) պարզաբանել:եթե աճուրդում հաղթել եք և գնել մեքենան, դուք վճարում եք մեքենայի արժեքը և ծախսերը Ճապոնիայում:
  5. Հիմա այս ամենի մասին մանրամասն: Եվ այսպես, դուք որոշել եք գնել մեքենա Ճապոնիայի ավտոմոբիլային աճուրդից և օգտվել մեր ծառայություններից այդ նպատակի համար: Գնման այդ գործընթացը և ձեր համագործակցությունը ընկերության հետ բաղկացած է մի քանի փուլերից`

    Առաջին հերթին պետք է որոշեք, թե ինչ մեքենա եք ուզում գնել: Որոշեք մեքենայի մակնիշը, գույնը, արտադրության տարին, շարժիչի հզորությունը եւ այլն: Ապա դուք լրացնում եք հայտ, որտեղ նշում եք ձեզ հետաքրքրող մեքենայի բոլոր ցանկալի պարամետրերը (շարժիչը, գնահատականը և այլն) և ձեր առաջարկած գինը մեքենայի ձեռքբերման համար: Հայտը կարելի է ուղարկել info@autoarm.am հասցեով կամ զանգել: Որքան ճիշտ ձևակերպեք ձեր ցանկությունները, այնքան ավելի արագ եւ ավելի արդյունավետ մենք կգտնենք հենց այն մեքենան, որը ձեզ պետք է: Ձեր ընտրած մեքենայի աճուրդային վիճակագրությունը համապատասխան պարամետրերով կներկայացնենք ըստ ձեր հայտի: Ձեր ցանկությունները ձևակերպելուց և մեր հաշվեհամարին փոխանցում կատարելուց հետո, մենք ընտրում ենք ձեր նշած պարամետրերին համապատասխան մեքենաներ, որոնք ներկայացված են աճուրդի ճապոնական աուկցիոններում և ձեզ ուղարկում նրանց նկարներն ու նկարագրությունները աճուրդի թերթիկով, որը ունի հետևյալ տեսքը.